Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել

ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում համապատասխան որոշում ընդունելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկը հետ չի վերադարձրել կառավարություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաց Պետրոսյանը։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն էլ հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը նախագահի նստավայրից որևէ դիմում չի ստացել։

Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ինքնակամ չեմ վարչապետ դարձել, ուստի ժողովուրդն էլ պետք է որոշի իմ հեռացման հարցը. Փաշինյան

ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում համապատասխան որոշում ընդունելու համար։
ՀՀ Սահմանդրության 133 հոդվածի համաձայն` ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը` «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով» և եռօրյա ժամկետում։

Իսկ Սահմանադրության 139–րդ հոդվածը ՀՀ նախագահին հնարավորություն է ընձեռում ազատման հրամանագիր չստորագրելու դեպքում վարչապետի առաջարկությունն` իր կողմից ներկայացրած առարկություններով վերադարձնել վարչապետին։

Եթե նախագահը ո՛չ ստորագրում է, ո՛չ վերադարձնում վարչապետին, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այլ կերպ ասած`արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Վարչապետի կողմից նախագահի առարկությունները չընդունելու դեպքում ՀՀ նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան։

ՍԴ–ն իր որոշումը պետք է հրապարակի դիմումն ստանալուց 5 օր հետո։

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանից փախչել չի պատրաստվում