Փաշինյանն իր աջակիցների հետ երթ է իրականացնում Երևանի կենտրոնում. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցում է նաև նրա որդին` Աշոտ Փաշինյանը։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ իր աջակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնի փողոցներում։ Բացի կառավարության անդամներից և նրա փոքրաթիվ կողմնակիցներից, Փաշինյանի կողքից քայլում է նաև որդին` Աշոտ Փաշինյանը։

Քիչ առաջ նա վստահեցրել էր` Հայաստանից փախչել չի պատրաստվում։

«Իմ քայլը» դուրս է գալիս խորհրդարանի շենքից ու միանում վարչապետի կազմակերպած երթին

«Ամենատարբեր լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստում, պատրաստվում ենք փախչել։ Ես, իմ ընտանիքը Հայաստանում ենք։ Որպես ապացույց` նրանց էլ կհրավիրեմ, որպեսզի համոզվեն»,–ասաց նա։

Վարչապետը նշեց նաև, թե լուրեր են տարածում նաև, որ ինքը մարդկանց բախումների տանելու համար է Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ անում։

Նրա խոսքով` պետք է բախումների թեման հանենք մեր մտքից. Հայաստանի ներսում չի կարող բախում լինել։