Օդի ջերմաստիճանը մարզերից 3–ում ու Արցախում կնվազի 10–12 աստիճանով. եղանակի տեսություն

Եղանակը հիմնականում տեղումնառատ կլինի։ Լեռնային շրջաններում ձյուն, հովտային և նախալեռնային գոտում` անձրև կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում ձյուն, հովտային և նախալեռնային գոտում` անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ 

Օդի ջերմաստիճանը մարզերից 3–ում ու Արցախում կնվազի 10–12 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան քաղաքում փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +5...+7, գիշերը` -3...-5 աստիճան։

«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել