«Կարճ ասած՝ երեկ վիրահատվել եմ». Դավիթ Մանուկյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Բլոգերը վիրահատության մանրամասներ չի ներկայացրել, չի ասել նաև, թե ինչի համար է պահանջվել վիրահատությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայտնի բլոգեր և երաժիշտ Դավիթ Մանուկյանը (Դավան) հիվանդանոցում է։ Նա հայտնել է այդ լուրն իր Instagram-ի «սթորիսում»։

«Ողջույն բոլորին։ Կարճ ասած՝ ոչինչ չէի ասել՝ երեկ վիրահատություն եմ անցել։ Կարծես` ամեն ինչ լավ է», - ասում է Մանուկյանը։

Տեսանյութում Մանուկյանը հիվանդասենյակում է՝ վիրակապված դեմքով։ Տեղի ունեցածի մանրամասներ բլոգերը չի ներկայացրել: Վիրահատությունից հետո Դավիթ Մանուկյանը խզված ձայնով է խոսում։

Բաժանորդները զարմացել են և Մանուկյանին շուտափույթ ապաքինում մաղթել:

Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ուշքի գալու տարբերակ է գտել

««Ինչ է պատահել։ Ինչպե՞ս է անցել վիրահատութունը», «Ինչու՞ եք հիվանդանոցում», «Առողջացիր»», - գրել են օգտատերերը։

Հիշեցնենք, որ վերջերս Օլգա Բուզովան ցնցող հայտարարություն էր արել՝ ասելով, որ արդեն ազատ է: Այդ հայտարարությունը հետևել էր Բուզովայի ու Դավայի՝ Մալդիվներում կայացած շքեղ հարսանիքին, զույգն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ամուսնացել։

Բացի այդ Օլգան տեղեկացրել էր իր հետևորդներին, որ Դավան ծեծում ու վիրավորում է իրեն։ Դավիթը մինչ օրս նախընտրում է չմեկնաբանել կատարվածը։

Բուզովայի ու Մանուկյանի հարաբերությունները մեկուկես տարի են տևել։ Նրանք ծանոթացել են Օլգայի տեսահոլովակներից մեկի փորձերի ժամանակ. Դավան պարողներից մեկն էր։