Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանել է` ինչու են փոխել «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր արտակարգ իրավիճակների նախարարության մամլո հաղորդագրությունը Արցախ մարդասիրական օգնություն տեղափոխելու մասին: Ավելի ուշ տեքստը փոխվել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ է հայտնվել Ստեփանակերտի ադրբեջանական անվան` «Խանքենդիի» հիշատակումը։

Լուսանկարներն ու տեսանյութերը պարտադիր են. հումանիտար բեռների ստացման նոր կարգը

Ավելի վաղ դեսպանատան Facebook-ի էջում ՌԴ ԱԻՆ-ի վրա հղումով տեղադրվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ տեղ էր գտել «... ընդամենը Ստեփանակերտ/Խանքենդի մոտ 50 տոննա բեռ է հասցվել» ձևակերպումը: Ավելի ուշ խմբագրվել է տեքստը և Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը հեռացվել։

«Մենք նկատեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,–ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։

Առաջին հերթին՝ օգնել քաղաքացիներին․ ՌԴ–ն մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է ուղարկում Արցախ

Նախօրենին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ԼՂ էր տարել հումանիտար հերթական օգնությունը։

Այս մասին այսօր հաղորդագրություն էր տարածվել ՌԴ ԱԻՆ–ի պաշտոնական էջում։

Ադրբեջանի նախագահը ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը. ՀՀ ՄԻՊ