Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել

Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել հարսանիքի ընթացքում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 23-ին։

Երեկոյան ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող  «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։

Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։ Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են նրանց և բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։  Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։