«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Կոլումբիացի Խուան Բրավոն և իսպանացի Քրիստիան Խիմենեսը Երևանի «Արարատի» կազմում սկսել են հանդես գալ 2020 թվականի ամռանից։ Երկուսն էլ ունեն բազմաթիվ դաջվածքներ ու դրանց նշանակության ու նպատակների մասին խոսել են Sputnik Արմենիայի հետ։
Sputnik

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլային ատրիբուտներից մեկն է դարձել դաջվածքը։ Շատ ֆուտբոլիստներ իրենց մարմնի տարբեր մասերում դաջվածքներ են անում, բայց պարզվում է` դա ոչ թե գեղեցկություն համար է արվում, այլ յուրաքանչյուր դաջվածք ունի իր նպատակը, իսկ երբեմն դաջվածքը ֆուտբոլիստին հավատ կամ հիշողություն է ներշնչում։

«Արարատի» ֆուտբոլիստ, կոլումբիացի Խուան Բրավոն հինգ դաջվածք ունի և հետաքրքիր է, որ նրա մոտ կա դաջվածք, որը նվիրված է ընտանիքին, բայց ամենակարևորը Բրավոյի համար մորը նվիրված դաջվածքն է։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Ես առաջին անգամ դաջվածք անելու որոշում կայացրի 2012 թ.-ին։ Այս որոշումը կայացվեց, որովհետև ուզում էի մորս հիշողությունն ունենալ իմ մաշկի վրա ողջ կյանքիս ընթացքում։ Դա իմ հարգանքի տուրքն է այն կնոջը, որն ինձ կյանք է պարգևել, և դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր»- ասում է Բրավոն։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Բրավոն իր մորը չի տեսել, որոշել է կրել նրան ոչ միայն որպես հիշողություն, այլ նրա անունը դաջելով իր մարմնին` ապահովել մոր ներկայությունը իր մարմնի վրա ու հոգու մեջ, ինչը կոլումբացուն միշտ ուժ է տալիս։ 30–ամյա ֆուտբոլիստը նշում է, որ իր դաջվածքներն ինչ–որ նկարներ չեն մոդային հետևելու համար։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Իմ դաջվածքներից յուրաքանչյուրի նշանակությունը և ոգեշնչումը իմ սիրելի մարդիկ են, բայց նաև դրանցից յուրաքանչյուրում ես պատմում եմ իմ պատմությունը, հավատում եմ, որ դրանք շատ բարձր զգացմունքային արժեք ունեն, ուստի յուրաքանչյուր դաջվածք ներկայացնում է իմ կյանքի մի հատվածը»,– ասում է «Արարատի» ֆուտբոլիստը։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Հենց դաջվածքներն ուշադիր ուսումնասիրելով պարզվում է, որ Բրավոն սկսել է ֆուտբոլով զբաղվել իր երկու եղբայրների շնորհիվ, որոնք կրտսեր եղբոր մեջ տեսել են ապագա ֆուտբոլիստին։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Մեջքիս վրա դաջվածք ունեմ, որը նվիրված է իմ երկու եղբայրներին, որոնք ինձ ֆուտբոլ են նվիրել։ Երկու հոգու, որոնց սիրում եմ, որովհետև նրանց հետ միասին դժվար ժամանակներ եմ ապրել և օգնել ենք միմյանց։ Մենք առաջ ենք գնացել՝ հաղթահարելով բոլոր խնդիրները։ Գոլ խփելուց հետո ես սովորաբար չեմ համբուրում իմ դաջվածքներից որևէ մեկը։ Երբ ես գոլ եմ խփում, ձեռքերս բարձրացնում եմ դեպի երկինք ՝ հարգանքի տուրք մատուցելով Աստծուն և մորս, թող նա հանգչի խաղաղությամբ»,- նշում է Բրավոն։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ` Քրիստիան Խիմենեսը, 5 դաջվածք ունի։ Նշում է, որ դաջվածքներն իր պատմությունը մարդկանց ներկայացնելու միջոց չեն։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Այս ամենն ինձ դուր եկած բաները տեսնելու ձև է, նաև ինձ համար իրոք նշանակություն ունեցող բաներն են։ Ես երկար չեմ մտածել, ի սկզբանե էլ ինձ համար պարզ էր, որ դաջվածք եմ ունենալու, և երբ կարողացա՝ առանց հապաղելու արեցի իմ առաջին դաջվածքը»,– ասում է ֆուտբոլիստը:

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Պարզվում է, որ յուրաքանչյուր դաջվածք կոնկրետ նպատակ ունի Խիմենեսի համար, բայց այդ հինգ դաջվածքների մեջ Խիմենեսն ունի ամենասիրելին։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Ունեմ դաջվածք գնդակի տեսքով, ինչը իհարկե ֆուտբոլին է նվիրված։ Բայց շատ եմ սիրում ձախ ձեռքիս ու ոտքիս արված դաջվածքները, որոնք նվիրված են ընտանիքիս ու մասնավորապես եղբորս»- ցուցադրում է ֆուտբոլիստն ու համբուրում դաջվածքը։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Վերջում հավելենք, որ իսպանացի Քրիստիան Խիմենեսը 24 տարեկան է ու «Արարատի» կազմում խաղում է աջ պաշտպանի դիրքում։ Հայաստանում սկսել է հանդես գալ 2019 թվականին, երբ պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ։ Մեկ մրցաշրջանի վանաձորյան թիմի կազմում հանդես գալուց հետո տեղափոխվեց «Արարատ»։

Խուան Բրավոն 30 տարեկան է, հանդես է եկել արգենտինական տարբեր թիմերում, եղել է Կոլումբիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում։ Ինչպես և Խիմենեսը, վերջին ակումբը «Արարատ» տեղափոխվելուց առաջ եղել է «Լոռին»։

Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ