«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել». Տատյանա Բրուխունովա

Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու`Վահանի հետ։ Կադրում երևում է, թե ինչպես է երջանիկ մայրիկը գրկել որդուն։

«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել»,–լուսանկարին կից գրել է Բրուխունովան։

Երգիծաբանի կնոջ հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

««Ինչ երջանկություն է որդի ունենալը»,«Ինչ լավն եք, երջանիկ եղեք», «Հրաշք է»»,–գրել են նրանք։

Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։

«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար

Լուրերն այն մասին, որ 76-ամյա Պետրոսյանն ու նրա 32 տարեկան կինը` Տատյանա Բրուխունովան, որդի են ունեցել, հայտնվել էին դեռ 2019 թվականի դեկտեմբերին։ Հայտնում էին, որ իբրև ամուսինների համար երեխային Դուբայում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Զույգը երկար ժամանակ ոչ մի կերպ չէր մեկնաբանում այս տեղեկությունները։

Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։