Ինչու են երբեմն առողջ մարդիկ COVID-19–ը ավելի ծանր տանում կամ մահանում դրանից

Կորոնավիրուսային վարակի ընթացքը կախված է ոչ միայն խրոնիկ հիվանդություններից, տարիքից, այլև գենետիկ հակվածությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի կրտսեր գիտաշխատող Ստեփան Ներսիսյանն ասում է, որ հնարավոր է լիովին առողջ լինել, սակայն ծանր տանել COVID-19–ը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմում է գենետիկ հակվածության ազդեցության մասին։

Մարդկանց մոտ COVID-19–ի ընթացքը տարբեր է լինում, ոմանք կորոնավիրուսն ասիմպտոմ են տանում, ոմանց մոտ սուր շնչառական անբավարարություն է առաջանում, ոմանք էլ մահանում են։ 

Ռուսաստանում COVID-19-ի բարձր ճշգրտությամբ էքսպրես թեստ են մշակել

«Կան գործոններ, որոնք նպաստում են ծանր ընթացքին` տարիք, շաքարային դիաբետ և այլն։ Լինում են դեպքեր, երբ երիտասարդ, լրիվ առողջ մարդիկ, նույնպես ծանր են հիվանդանում։ Մենք ստուգել ենք այն վարկածը, որ նման մարդիկ կարող են գենետիկ հակում ունենալ, այսինքն` օրգանիզմում իսկզբանե ինչ–որ բան այն չէ և թույլ չի տալիս արդյունավետ պայքարել հիվանդության հետ», – ասաց Ներսիսյանը։

Նա նշեց, որ երեք գեն կա, որոնք կազմում են մարդու հիստոհամատեղելիության գլխավոր կոմպլեքսը` HLA (Human Leucocyte Antigen) գեները։ Դրանք էլ հենց որոշում են մարդու մոտ բջջային իմունիտետի ձևավորման առաջին փուլը։ Մոլեկուլները վերցնում են վիրուսի մասնիկներն ու դուրս բերում բջջի մակերես. որքան լավ են նրանք դա անում, այնքան ավելի լավ է իմունիտետն արձագանքում վարակին։

Սակայն պարզվել է, որ կան մարդիկ, որոնց մոլեկուլները լավ չեն ճանաչում վիրուսային մասնիկները։

Այդ պատճառով իմունիտետն ավելի վատ է զարգանում, և հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, հաճախ` մահվան ելքով։

Ոմանց մոտ մոլեկուլները լավն են, դրանք լավ են ճանաչում վիրուսային կտորները։ Նման մարդկանց մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում։

Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան

Այստեղից այն հարցի պատասխանը, թե ինչու է երբեմն խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսային հիվանդության ընթացքն ավելի թեթև լինում, քան առողջների։

Սակայն  կորոնավիրուսային վարակի թեթև ընթացքը դեռ չի երաշխավորում, որ մարդը կարող է առանց խնդիրների հաղթահարել ցանկացած հիվանդություն։

Կորոնովիրուսից ԱՄՆ–ում 500 հազար մարդ է մահացել. Բայդենը հնգօրյա սուգ է հայտարարել

Փետրվարի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային վարակի 112 մլն 360 հազար 167 դեպք է գրանցվել։ Հիվանդությունից մահացել է 2 մլն 487 հազար 501 մարդ, առողջացել` 87 մլն 874 հազար 669 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020–ի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: