«Նիկոլ, դավաճա՛ն», «Դավաճան, հեռացի՛ր» վանկարկումների ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ կառավարության 3-րդ մասնաշենքից։
Նրան ուղեկցում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Լրագրողներն էլ բարձրաձայն դիմեցին Փաշինյանին, թե չի՞ ուզում մոտենալ և մի քանի հարցի պատասխանել։ Փաշինյանը, սակայն, հեռացավ տարածքից։
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս պահին շարունակում են մեծ թվով ոստիկաններ կուտակված մնալ կառավարության 3-րդ մասնաշենքի չորս կողմում։
Նշենք, որ Փաշինյանը նման վանկարկումների ներքո էլ մուտք էր գործել շենք` հանդիպելու շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են, և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին
Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անխոչընդոտ կարողացավ մուտք գործել կառավարության 3-րդ մասնաշենք։