Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը հակված են այն մտքին, որ ներքաղաքական իրավիճակը կփրկի միասնությունը։
«Լուծումները բազմաթիվ են։ Պարզապես վատն այն է, որ մեզ մոտ ոչ մեկը չի մտածում պետականության մասին, ամեն մեկը իր շահով, մանավանդ՝ ընդդիմություն կոչվածը»,-Sputnik Արմենիային ասաց հարցված քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ հայաստանյան ընդդիմադիրներին ընդդիմություն ասելը սխալ է, որովհետև ընդդիմությունն այն է, որ գաղափարական տարաձայնություններ ունի, ոչ թե որ դեմ է գործում ինչ-որ մեկին։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կարգախոսը մեկն է` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։
Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը