«Վստրեչի Ապերը» կկալանավորվի. Վերաքննիչը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Հունվարի 8-ին Արամ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը փոխվել էր ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարվել էր թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։ Տեղեկությունը  հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշվում է, որ նիստն անցկացվել է դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»