Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elison» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, «Honda Elison» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ 

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել