Կորոնավիրուսից ԱՄՆ–ում 500 հազար մարդ է մահացել. Բայդենը հնգօրյա սուգ է հայտարարել

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկար ժամանակ է` լարված է մնում։ COVID-ի մահացության տոկոսով երկիրը երկար ժամանակ «առաջատար» էր աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձած 500 հազար ամերիկացիների։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի դրոշները կիջեցվեն հինգ օր շարունակ:

Տարբեր հաշվարկներով՝ այս մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մետ 500 հազար մարդ: