Հայկական կողմը շահագրգռված է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում. ՊՆ

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդարձակ հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին, որում պատմել է բանակում անցկացվող բարեփոխումների, Գյումրիի ռազմաբազայի ընդլայնման հարցում շահագրգռվածության և դրա մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Ադրբեջանն է արգելել

Պատասխանելով ռազմաբազայի վերաբերյալ հարցին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում։

Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել ռազմակայանի ուժեղացման և վերազինման առնչությամբ, և ես համոզված եմ, որ տվյալ գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու։

Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և հետո՝ այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը:

Հայաստանը չի բացառում, որ Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրի

Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։