Ինովացիոն գյուղատնտեսություն` ահա թե ինչ է ստացվում, երբ մի օր գիտելիքն ու տեխնոլոգիաները միավորվում են և սկսում են օգնել գյուղացուն։ Ինովացիոն գյուղատնտեսության փորձագետ Գևիկ Դավուդին կարծում է` մենք շատ արագ պետք է արմատախիլ անենք «խեղճ գյուղացի» հասկացությունը։
Ինովացիոն գյուղատնտեսության փորձագետի դիտարկմամբ` քանի դեռ մենք շատ ավելի թանկ քաղցրահամ ջուրն օգտագործում ենք շուկայական գնով շատ ավելի էժան բանջարաբոստանային արտադրանք ստանալու համար, մենք չենք կարող ճեղքում ապահովել։
Sputnik Արմենիայի «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը ինովացիոն գյուղատնտեսության գործիքակազմի և մի շարք այլ հարցերի մասին է խոսում` իրական օրինակներով։