ՌԱԴԻՈ

11 օր ի՞նչ է անելու Ռուսաստանում Զարեհ Սինանյանը

Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց Հայաստան վերադարձնելու խնդրին։
Sputnik
11 օր ի՞նչ է անելու Ռուսաստանում Զարեհ Սինանյանը

Ռուսաստանյան 11-օրյա այցի շրջանակում բոլոր հանդիպումների առացքային են լինելու Արցախին վերաբերող ծրագրերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Զարեհ Սինանյանը նվերներով մեկնում է Ռուսաստան

«Ներկայացնելու եմ այն իրականությունը, որը ես գիտեմ և տեսել եմ իմ աչքերով, բնական է` Արցախն անխուսափելիորեն լինելու է խոսակցության կարևոր թեման»,- ասաց նա։

Մոսկվայում, Սարատովում, Տյումենում և Եկատերինբուրգում Սինանյանը կհանդիպի երիտասարդական կազմակերպությունների, գործարար շրջանակների, համայնքային կառույցների հետ։ Կլինեն նաև արդեն ավանդական դարձած պաշտոնական հանդիպումներ։

«Մեր մշտական օրակարգն է` համայնքի հետ ամուր կապեր ստեղծել, դրանք պահպանել, խոսել մեր պետությանն ու ազգին վերաբերող հարցերով; Ավանդաբար Ռուսաստան այցելելիս այցելում եմ ՌԴ ԱԳՆ, հանդիպում փոխարտգործնախարարների հետ»,- նշեց Սինանյանը։

Հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր են քննարկել Զարեհ Սինանյանն ու Սերգեյ Կոպիրկինը

Պաշտոնական հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց Հայաստան վերադարձնելու խնդրին։

«Բնական է, որ շահագրգռված ենք, որ մեր բոլոր ռազմագերիների հետ նաև ազատության մեջ հայտնվեն մեր քաղաքացիական անձինք։ Եվս մեկ անգամ նշելու եմ, որ բոլոր գերիների հարցը մեզ համար կարևորագույն հարց է»,- հավելեց Սինանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստան:

Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Սինանյան