ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել

Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Այսօր կայացել է Փրկարար ծառայության ամենամսյա խորհրդակցությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում մեծ թվով բեռնատարներ են կուտակվել. ԱԻՆ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԻՆ կենտրոնական պահեստ է մուտքագրվել և բաշխվել 979 արկղ սննդամթերք, 472 արկղ և 63 պարկ դեղորայք, 241 արկղ և 26 պարկ հագուստ, 39 արկղ տնտեսական ապրանքներ, 10 հատ վրան և 4 միավոր շտապօգնության ավտոմեքենա: Դրանցից մեկը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, իսկ երեքը, որոնք կահավորված են որպես հատուկ փրկարարական շտապօգնության մեքենաներ, հանձնվել են Փրկարար ծառայությանը՝ Բժշկական ապահովման վարչությանը հատկացնելու նպատակով:

Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել: Փետրվարի 1-18-ը ժամանակավոր հենակետերի կողմից արձագանքվել է 99 դեպքի, աջակցություն է ցուցաբերվել 90 ուղևորի՝ 103 տրանսպորտային միջոցով:

ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ Երևանի 39 հանրակրթական դպրոցներում և մշակութային կենտրոններում, մարզերի 16 համայնքներում, 25 հանրակրթական դպրոցներում և կազմակերպություններում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող և Ներքին Հանդ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծման վերաբերյալ:

Հրդեհ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում. 8 մարդ տարհանվել է