Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Երեխաների մորը տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նրա պարանոցի հատվածում էլ կտրած վերքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բնակարանում 2009 և 2017 թվականներին ծնված երեխաների` տղայի և աղջկա դիեր են հայտնաբերվել։ Մոսկվայի դատախազությունը քննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

«Նախնական տեղեկություններով՝ փետրվարի 20-ին բնակարանում հայտնաբերվել են ծնողների հետ բնակվող եղբոր և քրոջ մարմինները։ Նրանց մորը տեղափոխել են բժշկական կենտրոն»,-ասված է ՌԴ դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՌԻԱ Նովոստիի` իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ երեխաների մայրը` 1984 թվականին ծնված կինը, հայտնաբերվել է պարանոցի կտրած վերքերով։  Նախնական վարկածով ՝ նա խեղդամահ է արել երեխաներին և փորձել ինքնասպան լինել։

Դատախազությունը նշում է, որ այժմ փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովի անձնական վերահսկողության ներքո է գտնվում գործի քննությունը։