ՌԱԴԻՈ

ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին և այն հարցին, թե ինչ իրողությունների համատեքստում է պաշտոնական Թեհրանը կայացրել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող այդ որոշումը։
Sputnik
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` Իրանն այս պահին ունի երկու խոշոր խնդիր։ Առաջինը կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմի հետ բանակցություններում դեռ չի ստացվում ընդհանուր հայտարարի գալ և կան լուրջ մտավախություններ, որ իրավիճակը սրվելու է։ Ըստ քաղաքագետի` ԵԱՏՄ–ին անդամակցելու որոշումը պայմանավորված է նաև Արցախի վրա Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ հարձակմամբ, հետևաբար Իրանին մեծապես հուզում է նաև անվտանգային գործոնը։ 

Իրանի հետ հարաբերությունների ամենահետաքրքիր շրջափուլն ու Թուրքիայի խորամանկ քայլը

«Իրանը խնդիրներին մոտենում է այն տեսանկյունից, որ այս պահին այլընտրանքը բավականին քիչ է։ Կարևոր է հատկապես տնտեսական հաշվարկը, այսինքն` Իրանը չի կարողանում դուրս գալ պատժամիջոցների բեռի տակից ու արդեն տևական ժամանակ է` գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, հետևաբար Թեհրանում հասկացել են, որ դժվարությունները հաղթահարելու համար պետք է գնալ նոր ուղղություններով»,– նշեց քաղաքագետը։

Միքայելյանի կարծիքով` այս կարևոր հանգրվանում բաց հեռանկարն Իրանի համար անշուշտ ԵԱՏՄ–ն է, որովհետև ընձեռում է նաև կոմպլեմենտար տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ։  Ըստ նրա` Իրանից արտահանվող հիմնական ապրանքները նավթագազային են, որոնք եվրասիական տնտեսական շուկայում մեծ հաշվով սպառող չունեն, հետևաբար անհրաժեշտ է զարգացնել այլ ապրանքատեսակների առևտուրը։ Խոսքը մշակող արդյունաբերության մասին է, ըստ այդմ` Իրանն, ըստ Միքայելյանի, ցանկանում է մտնել ԵԱՏՄ շուկա, որպեսզի խթանի նշված արդյունաբերությունը։ 

Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին

Քաղաքագետի գնահատմամբ` թեև ներկայումս Ռուսաստանն ու Իրանը գտնվում են պատժամիջոցների տակ և նրանց շուկաներն այդքան էլ կոմպլեմենտար չեն, բայցևայնպես մի քանի տարվա ընթացքում դա կարող է ուղղվել, մանավանդ որ երկու երկրների ղեկավարությունը շատ լավ տիրապետում է տնտեսական խնդիրներին։