ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի։ Տեղեկությունը հայտնում է ալումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմ են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ «Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:
Նշենք, որ Հայաստանի առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 28-ին, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»։