ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած անհնազանդության ակցիան։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում նշեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 22–ին` ժամը 18.00–ին։
Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր, որ «այսօրվանից Նիկոլի իշխանությունը Հայաստանում օր ու արև չպետք է ունենա»: Նա նշել էր, որ սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:
Ակցիայի մասնակիցները շարժվեցին 4 ուղղություններով`Մաշտոցի փողոտա– Ամիրյան խաչմերուկ, մյուս ուղղությունը դեպի Սայաթ Նովա–Աբովյան, երրորդը`Բաղրամյան –Մոսկովյան, իսկ չորրորդ ուղղությունը դեպի «Նաիրի» կինոթատրոն։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Բանակը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Օհանյան
Հիշեցնենք` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։
Այսօր հայաստանյան ընդդիմությունը օրվա խորհրդի հետ կապված հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում:
Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան