Եթե ճանապարհներ չենք փակել, դեռ չի նշանակում, որ մեր խնդիրները լուծվել են. Սարգսյան

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է խաղողագործների առջև ծառացած խնդիրներին, որոնք եղել են նախորդ տարի և չլուծվելու պատճառով կարող են կրկին գլուխ բարձրացնել ընթացիկ տարում։ 
Sputnik

Արտակ Սարգսյանի դիտարկմամբ` եթե խաղողագործներն անցյալ տարի մթերման սեզոնին իրենց խնդիրները բարձրաձայնելու նպատակով ճանապարհներ չեն փակել, դա դեռ չի նշանակում, թե տարին չի եղել խնդրահարույց խաղողի մթերման, գնագոյացման, սուբսիդավորումների ու վարկերի, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման առումով։

Խաղողի մեծ մասը մթերվեց ինքնարժեքից էլ ցածր գնով. գյուղատնտեսության նախկին փոխնախարար

ՀՀ կառավարության փետրվարի 18–ի նիստի ժամանակ Էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում։

«Ինձ համար նույնպես անակնկալ էին կառավարության նիստի ընթացքում հնչած հարցադրումները` կապված խողողագործության ոլորտի հետ։ Մենք դեռ 2015 թվականից պայքարում ենք, որ խողողագործների ու կառավարության միջև առաջացած հարցերը փոխշահավետորեն լուծվեն, մինչդեռ այսօր նրանք, ովքեր բնագավառից չեն հասկանում, հարցերին մոտենում են ծաղրանքով»,– նշեց Հայաստանի խաղողագործների միության նախագահը։

Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան

Սարգսյանի գնահատմամբ` նախորդ տարին խողողագործների համար բարդ էր ու դժվար, նրանք հայտնվել էին անճար վիճակում, թեև Աստծո կամոք ունեին բերք, սակայն մթերման սեզոնին բախվեցին արդեն ավանդական դարձած դժվարությունների հետ`կապված մթերման քանակների ու խաղողի մթերման գնի հետ, որն իջեցվեց մինչև 70 դրամ մեկ կիլոգրամի դիմաց։

Ըստ նրա` մարդիկ դարձյալ չունեին պայմանագիր, ինչից օգտվում էին մթերողները, իսկ գյուղացիները կրկին հայտնվում էին գնային վայրիվերումների ու կամայական մոտեցումների հորձանուտում։ 

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են