Փլուզում Նորիլսկի ֆաբրիկայում. զոհ և տուժածներ կան. տեսանյութ

Ընդհանուր առմամբ, փրկարարական գործողության մեջ ներգրավված է 195 մարդ, 57 միավոր տեխնիկա: Դեպքի վայրում պարբերաբար լռության րոպե է հայտարարվում, որ փրկարարները գտնեն մարդկանց, որոնք կարող են փլատակների տակ մնացած լինել։
Sputnik

Նորիլսկի հարստացուցիչ ֆաբրիկայի մանրիչ արտադրամասում փետրվարի 19–ի լույս 20–ի գիշերը հազարավոր քառակուսի մետրի վրա փլուզում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Շենքի փլուզումից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսին կվիրահատեն. մանրամասներ

Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել կառուցների ամրացմանն ուղղված վերանորոգման ժամանակ։

Հայտնի է, որ երկու մարդ ինքնուրույն են դուրս եկել։ Եվս չորսին փրկել են փլատակների տակից, սակայն նրանցից մեկը մահացել է շտապօգնության մեքենայում, 5-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, որ գտնեն երկու քաղաքացիներին, որոնք կարող են փլատակների տակ մնացած լինել:

Այլ հնարավոր տուժածների որոնման և կոնստրուկցիաները քանդելու համար միջոցառումներ են իրականացվում։ Ընդհանուր առմամբ, փրկարարական գործողության մեջ ներգրավված է 195 մարդ, 57 միավոր տեխնիկա: Ուժեղ սառնամանիքն ու կոնստրուկցիաների նոր փլուզման վտանգը բարդացնում են փլատակները քանդելու գործընթացը։

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է. տեսանյութ

ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի երկրամասի ու Խակասիայի վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ արտադրամասում եղել են թերություններ, որոնք կարող էին հանգեցնել շենքի փլուզմանը, ու որոշում էր կայացվել վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հետաքննություն է իրականացվում։

«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ