«Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին». ինչի՞ համար է ձերբակալվել Մալյանը

Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը` հրապարակելով Մալյանի ուղերձը ձերբակալվածների պահման վայրից:

«Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է»,–գրել է Մալյանը:

Իր հերթին Աթանեսյանը գրառում է արել՝ նշելով, որ մի վայրկյան չի կասկածում, որ Նարեկ Մալյանի ձերբակալումը «ազգադավ տականքի ուղիղ ցուցումն է»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին է հրապարակում արել, շեշտելով, որ 21-րդ դարում Հայաստանում առաջին անգամ մարդ է ձերբակալվում ներկայացում բեմադրելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)` Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Մելիքյանի գնահատմամբ`նշված հոդվածը ժողովրդի մեջ ստացել է «թուրք հայհոյելու հոդված» անունը, որը ԱԺ-ն ընդունվել է կարանտինի ամենաթեժ ժամանակներում։

Նարեկնե՛ր, եղեք պատրաստ. ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին