Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է նշված ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ:

Մեղրու լեռնանցքում քարեր են թափվել, ճանապարհը միակողմանի փակ է. տեսանյութ

Հավելենք, որ ժամը 20.00–ի տվյալներով` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհը։

Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Տավուշի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

«Քեզ 3 օր ժամանակ». Սուրենյանի գրառումից հետո նրան «վերջնաժամկետ» են ներկայացրել