Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-3302-ը. կան վիրավորներ

Բախման հետևանքով ԳԱԶ-3302–ը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը` բախվել երկաթե արգելապատնեշին և վերածվել մետաղե ջարդոնի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamsyan.com–ը։

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Նշվում է, որ այսօր ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 26-ամյա Էլբակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Կարեն Շ.-ի վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով Էլբակ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ Կարեն Շ.-ն՝ Գյումրու բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից

Բախման հետևանքով ԳԱԶ-3302–ը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը` բախվել երկաթե արգելապատնեշին և վերածվել մետաղե ջարդոնի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են