Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին

Մեծ ծավալով ապրանքներ Թուրքիայից ներկրվել են դեռ 2019թ-ի վերջին ամիսներին ու 2020 թ-ի մաքսային ձևակերպումներ են ստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. 2021 թ-ից Հայաստանում գործող թուրքական ծագմամբ ապրանքների ներկրման արգելքից հետո էլ կան ներմուծողներ, որ փորձում են շրջանցել այդ որոշումն ու իրենց ներկրած ապրանքը ներկայացնում են այլ երկրի անվան տակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը:

«Որոշակի դեպքեր ունենք, որ փորձ է արվել ներմուծել: Դրանք դուրս են հանվել երկրից, չեն թույլատրվել ներմուծումները: Հավանականության մասին ասեմ, որ մենք բոլոր ռիսկերից տեղյակ ենք, գիտենք, թե ինչ ռիսկեր կարող են լինել: Եվ մեր վարչարարական գործիքակազմով անպայման կսահմանափակենք բոլոր այդ աօրինական գործողությունները»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն էլ նշեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019թ-ին 25 մլրդ դրամի մաքսային վճարների գանձում է եղել: ՊԵԿ պաշտոնյան, սակայն, համաձայն չէ այն դիտարկման հետ, թե արգելքի հետևանքով ՀՀ պետական բյուջեն այդքան նվազում է ունենալու:

Հագուստը կթանկանա՞․ թուրքական ապրանք ներկրող հայ գործարարները «օդում կախված» են մնացել

«Համարել, որ 2020թ-ի հունվարից մինչև հունիս գործող սահամանափակման արդյունքում մենք կունանանք, օրինակ 12 մլրդ դրամի նվազում, այս փուլում սխալ է, որովհետև մի շարք գործընթացներ են տեղի ունենում: Օրինակ՝ բազում տնտեսվարողներ սկսում են վերաձևակերպել իրենց բիզնեսները և սկսել նույն ապրանքատեսակը բերել, օրինակ, Չինաստանից»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց նաև, որ մեծ ծավալով ապրանքներ էլ, որոնք Թուրքիայից ներկրվել են 2019թ-ի վերջին ամիսներին ու 2020 թ-ի առաջին ամիսներին, դեռ կարող են մաքսային ձևակերպումներ ստանալ:

Կարապետյանը նշեց, որ Թուրքիայից Հայաստան է ներկրվել հիմնականում հագուստ, ցիտրուսային մրգեր, ալյումինե ձողեր և լվացման հատուկ միջոցներ:

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը