Մայրաքաղաքում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 21-22-ը կշարունակի նվազել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik.  Փետրվարի 19-ին ու 21-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մայրաքաղաքում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Փետրվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 21-22-ը կշարունակի նվազել։

Երևանում փետրվարի 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կանխատեսվում է ցերեկը +2-ից +4, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։

Ծիրանենին ծաղկել է. օդի ջերմաստիճանը, սակայն, կտրուկ նվազելու է