«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ջերմեռանդորեն պաշտպանում էր Գերմանիայում կորոնավիրուսային սահմանափակումների երկարաձգումը, Բունդեսթագում ելույթից հետո մոռացել է դիմակ դնել։
Sputnik

Կորոնավիրուսային սահմանափակումները մինչև մարտի 7-ը երկարաձգելու որոշումը Գերմանիայում ընդունվեց փետրվարի 10-ին։ Արդեն հաջորդ օրը Բունդեսթագում այդ միջոցառմանը կողմ արտահայտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա ասաց, որ Գերմանիան բարձր գին է վճարել COVID-19-ի դեմ պայքարում հաջողություններ գրանցելու համար, և ժխտեց օրենսդրության խախտման մեղադրանքները՝ քաղաքացիների ազատության սահմանափակման համատեքստում:

Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի

«Ազատության ժամանակավոր խիստ սահմանափակում, անձնական դժվարություններ, միայնություն, տնտեսական անհանգստություններ, գոյաբանական վախեր։ Ես այդ մասին ոչ մի օր չեմ մոռանում»,- ասաց Մերկելը, որի ելույթից մեջբերում է անում Süddeutsche Zeitung-ը։

Սակայն հենց նույն օրը Գերմանիայի կանցլերն անհարմար դրության մեջ հայտնվեց. նա մոռացավ ելույթից հետո պաշտպանիչ դիմակ դնել։

Ինչպես է պետք դիմակը դնել` կապույտ կողմը ներսի՞ց, թե՞ դրսից

Ժամանակին գլխի ընկնելով՝ Անգելա Մերկելը վերադարձավ ամբիոնի մոտ։ Այդ պահը պահպանվեց տեսագրությունում, և հիմա «մոռացկոտ» կանցլերի տեսանյութը «վիրուսային» է դարձել սոցիալական ցանցերում:

Տարօրինակ մարգարեություն. Կովիդ անունով դիզայները 2019-ին կոստյումի հետ դիմակ է կարել