«Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, որոնք իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում: Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը»,–գրել է նա։
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին` շեշտելով, որ պարտավոր ենք շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում:
Նշենք, որ Իգոր Մուրադյանը քաղաքագետ է, տնտեսական գիտությունների թեկնածու։ Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։ Մահացել է 2018 թվականի հունիսի 17-ին Երևանում երկարատև հիվանդությունից։
Վիգեն Շիրինյանն ազատամարտիկ է, Արցախյան շարժման մասնակից։ 1991 թվականին Շիրինյանի առաջարկությամբ միավորված մի շարք ջոկատներ մասնակցել են Շահումյանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը։ Մարտակերտի քաղաքային մարզադաշտը վերանվանվել էր ի պատիվ Վիգեն Շիրինյանի։