2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ․ նրանցից 1–ը պայթել է ականի վրա

Մեքենայից դուրս գալով ՝ ադրբեջանցին կանգնել է ականի վրա և զոհվել պայթյունի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. 33-ամյա Բախտիար Մահմուդովը ականի վրա պայթել է ոչ թե Մատաղիսում, այլ Թալիշ գյուղում։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեյանական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

Եվս 3 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա Աղդամում. մեկը մահացել է

Նշվում է, որ Մահմուդովի հետ եղել է նրա ազգականը ՝ Էլշան Աբասովը, որն արդեն հարցաքննվել է դատախազության աշխատակիցների կողմից։

«Պարզվել է, որ տղամարդիկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի մուտք են գործել Թալիշ գյուղի տարածք: Մեքենայից դուրս գալով` Մահմուդովը կանգնել է ականի վրա և զոհվել պայթյունի հետևանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայում քրեագետները փորձաքննություն են իրականացնում։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին էլ ադրբեջանական ԶՈւ փոխգնդապետ Քյամիլ Դունիևն էր Մատաղիսում պայթել ականի վրա։

Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել են ականի վրա. նրանցից մեկը մահացել է