Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Անցած ամիսների ընթացքում որոնումները դադարեցվել են մի քանի պատճառով։ Որոնումների ընթացքում հայտնաբերված հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների դիերի փոխանցման թիվն աննախադեպ էր, երևույթը՝ ոչ