Վրաստանի 37-ամյա քաղաքացուն գտել են անասնագոմում` կախված վիճակում. ՔԿ

Տղամարդու մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 37-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

«Փետրվարի 15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հայտնաբերել է իր հետ նույն անասնապահական ֆերմայում աշխատող տղամարդու դին` կախված վիճակում: Պարզվել է, որ մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի է՝ ծնված 1984թ.»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից