Վերացվել է ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը

ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Այսօր ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշվել է վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։

Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար. Աբովյան ՔԿՀ-ն համալրվում է. լուսանկարներ

Թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։ Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը»,–գրել է Բադասյանը:

Նա նաև հայտնել է, որ համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ կա։

Կորոնավիրուսն աշխարհում նահանջում է. ԱՀԿ

Մասնավորապես` ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են։

Հիշեցնենք, որ տեսակցությունները սահմանափակվել էին կորոնավիրուսի համավարակի ռիսկով պայմանավորված։

4-12 դոլար. հայտնի է կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստումների մեկնարկի ժամկետը