Շվիդկոյը հույս ունի, որ ԱՊՀ-ն մինչև ամառ կվերսկսի մարդասիրական միջոցառումները

ԱՊՀ երկրների Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի գծով մի շարք միջոցառումներ այս տարի պետք է անցկացվեն Հայաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հույս ունի, որ ԱՊՀ երկրները ամռանը կվերսկսեն մարդասիրական ոլորտում միջոցառումների առկա ձևաչափով անցկացումը:

Ղարաբաղյան հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ համագործակցության մթնոլորտը. Տոկաև

«Կարծում եմ՝ առաջին նման մեծ միջոցառումը կլինի Համագործակցության երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության համաժողովը։ Մենք (ԱՊՀ երկրների Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը, - խմբ.) նախատեսում էինք այն անցկացնել Ուզբեկստանում, կարծում եմ, այդպես էլ կլինի»,-լրագրողներին ասել է Շվիդկոյն այսօր Մինսկում։

Բացի այդ, հարյուրից ավելի միջոցառումներ են նախատեսված, որոնք անցած տարի ստիպված են եղել տեղափոխել 2021թ․։

Շվիդկոյը հստակեցրել է, որ հիմնադրամի գծով մի շարք միջոցառումներ այս տարի պետք է անցկացվեն Հայաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում:

Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին