Շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած խորքային բարեփոխում հանդիպում է դիմադրության. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ոլորտին առնչվող բարեփոխումներին, շրջակա միջավայրին, մասնավորապես՝ Սևանա լճին, արգելոցներին, անտառներին վերաբերող խնդիրներին և դրանց լուծման եղանակներին։ 
Sputnik

Ռոմանոս Պետրոսյանի պնդմամբ` շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած խորքային բարեփոխում հանդիպում է դիմադրության այն անձանց կողմից, ովքեր տասնամյակներ շարունակ մսխել են շրջակա միջավայրի պոտենցիալը, ազգային հարստությունը, բնական պաշարները, իրենց համար գծել են «կոմֆորտ զոնաներ», որտեղ անհաշվետվողական կենսագործունեություն են իրականացրել իրենց նախասիրությունների կամ օրվա քաղաքական հրամայականի համաձայն։

Կապամոնտաժվի վարչապետի՝ Սևանի ափին գտնվող կեցավայրի պարսպի մի մասը. Ռոմանոս Պետրոսյան

«Խոսքն այժմ նոր որակի կադրային քաղաքականության, արդյունավետության բարձրացման, նոր որակի քաղաքականության մշակման, նոր ծառայությունների ներդրման մասին է։ Ունենք հաստիքացուցակ, որը նորացվում է, քանզի կա նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտություն, ունենք մինչ այս եղած արգահատելի երևույթներն արմատախիլ անելու հրամայական, և այդ ծիրում կան գործիչներ, անհատներ, ովքեր զրպարտում են, փոփոխությունները պայմանավորում են անձնական, քաղաքական և այլ հետապնդում կոչվածներով, սակայն նման բան ամենևին չկա»,– նշեց նախարարը։ 

Պետրոսյանը զրույցի ընթացքում նաև նշեց, որ Հայաստան է հրավիրել ՌԴ էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարին, այդ հանդիպումից ակնկալում է փորձի փոխանակում հատկապես անտառկառավարման ոլորտում, որտեղ ցանկություն կա փորձարկելու նոր պիլոտային ծրագրի բաղադրիչը, ուստի տեղին կլինի ռուսական կողմի խորհրդատվությունն ու տեխնիկական աջակցությունը։

Ըստ Պետրոսյանի` ցանկություն կա նաև փոխայցերի միջոցով բնության հատուկ պահպանվող տարածքների խնամքի ու զարգացման գործում սերտ համագործակցություն հաստատել։

«Քեզ 3 օր ժամանակ». Սուրենյանի գրառումից հետո նրան «վերջնաժամկետ» են ներկայացրել