Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը

Նախնական տվյալներով՝ դերասանի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել։ Դերասանը 83 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կյանքի 83-րդ տարում վախճանվել Է ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Դերասանը մահացել է Մոսկվայում: Նախնական տվյալներով՝ նրա մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել։ Մյագկովին տանը մահացած է գտել կինը։

Մյագկովը հայտնի է դարձել ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» և «Ծառայողական սիրավեպ» կինոնկարներում խաղացած իր դերերով:

Նրան լավ են ճանաչում նաև հայ կինոսիրողները։

Մահացել է լեգենդար դերասան Քրիստոֆեր Պլամերը