Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

Սերգո Կարապետյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik.Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

«Սերգո Կարապետյանը մահացավ լուսադեմին: Հունվարից նա մեզ մոտ բուժվում էր», - ասաց Գնունին:

Նրա խոսքով՝ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչը բարդություններ է առաջացրել: Գնունին չհստակեցրեց` նա ունեցե՞լ է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, թե ոչ:

Սերգո Կարապետյանը ծնվել էր 1948-ին Արտաշատում։ Երիտասարդ տարիքից աշխատել է որպես բանվոր, ապա ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

Կորոնավիրուսից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետը

1972-1986-ը եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ փլուզումից հետո նորից ստանձնել է այդ դերը՝ 1996-2011-ը եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն։

2010-ի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերը։

Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, սակայն 2014 թ. ապրիլին իր դիմումի համաձայն դուրս էր եկել կուսակցությունից։

Երևանում հղի բժիշկ է մահացել կորոնավիրուսից. 4–րդ երեխան չի ծնվել. մանրամասներ