Խաչատուր Սուքիասյանը գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը. ընկերությունից վստահեցնում են՝ մենաշնորհ չի լինի

Սոցիալական մեդիայում լուրեր էին տարածվել, որ վարչապետի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը տեռորի միջոցով գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը ու այդկերպ մենաշնորհ է հաստատում ՀՀ բենզինի շուկայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հայտնեց կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «ՍԻԼ կոնցեռնը» Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնելու և զբաղվելու տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով»,- հայտնեց նա:

Նշենք` այսօր սոցիալական մեդիայում լուրեր էին տարածվել, որ վարչապետի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը տեռորի միջոցով գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը ու այդկերպ մենաշնորհ է հաստատում ՀՀ բենզինի շուկայում:

Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար

Ըստ հրապարակված լուրերի` ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն Սուքիասյանի պահանջով ստուգումներով և տուգանքներով տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, և Սուքիասյանն ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար։

Այս մեղադրանքներին ի պատասխան «Սիլ կոնցեռն»-ից հայտնեցին, որ ՀՀ բենզինի շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք ավելի մատչելի գնով:

«Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման` ստեղծված և քարացած մենաշնորհների: Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի որն է իրականությունը, որը` սուտը»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Նա նաև խորհուրդ տվեց այդ հարցով մտահոգվողներին դիմել «ՌԱՆ ՕՅԼ» ընկերության նախկին սեփականատերերին և տեղեկություններ ստանալ գործարքի մասին:

«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին