ՖԻՖԱ-ն այս տարվա առաջին աղյուսակն է հրապարակել. ո՞ր տեղում է Հայաստանը

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՖԻՖԱ-ն փետրվարի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների տարվա առաջին վարկանիշային աղյուսակը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։

Տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան։

Ո՞վ է Հայաստանի ազգային հավաքականի նոր անդամը