Արցախում վիճաբանության հետևանքով դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik.Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է դի` ծակած-կտրած վերքերով։

Դին հայտնաբերվել է փետրվարի 18-ին։

Դանակահարություն Երևանում. պատճառը sms-հաղորդագրություններն են

Նշվում է, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած-կտրած վերքերով։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և հեռացել, ինչի արդյունքում վերջինս մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Տեսախցիկն արձանագրել է` ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին. տեսանյութ