ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ ՌԴ–ում կրկին ահաբեկիչներ են ձերբակալվել. տեսանյութ

Ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են քարոզչական արգելված նյութեր, կապի միջոցներ, էլեկտրոնային կրիչներ:
Sputnik

Ռուսաստանի 10 տարածաշրջանում իրականացված հատուկ գործողության շրջանակում ուժայինները «Հիզբ ութ–Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությանը։

ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Նշվում է, որ յոթ ձերբակալվածների դեմ արդեն քրեական գործեր են հարուցվել։

Հատուկ գործողությունն իրականացվել է Ղրիմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրիմորեի և Կրասնոդարի երկրամասերում, Բաշկիրիայում, Դաղստանում, ինչպես նաև Օրյոլի, Կալուգայի և Իվանովոյի մարզերում:

Պարզվել է, որ կառույցի անդամները Ռուսաստանի բնակիչների շրջանում իսլամիստական ահաբեկչական ռազմատենչ գաղափարախոսություն են տարածել, որը զուգակցվել է այլ կրոնների նկատմամբ անհանդուրժողականության հետ, ինչպես նաև ռուսաստանցի մահմեդականների հավաքագրում են իրականացրել միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերին միանալու համար:

ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

Քարոզչական գործունեության ընթացքում նրանք կիրառել են այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման և հռչակման դոկտրինը, որը պետք է հաստատվի զինվորական հեղաշրջումների և «իսլամական հեղափոխությունների» ընթացքում աշխարհիկ կառավարությունների տապալման ճանապարհով։

Ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ:

«Հիզբ ութ-Թահրիր»-ը ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է

ԱԴԾ–ն ահաբեկչական գործողություն է կանխել. տեսանյութ