ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ` մեր երկիրը գտնվում է ֆորսմաժորային վիճակում, մոտ ենք պետականությունը կորցնելուն, և եթե Արցախում արդեն իսկ կորցրել ենք այն, ապա Հայաստանում դեռ ունենք հարաբերական պետականություն, որը շատ հանգիստ, մեր աչքի առջև, կարող է կորչել։
«Մեր պետական մեքենան ենթարկվել է աղետի, հետևաբար մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի աղետից դուրս գալու ճանապարհներ գտնել։ Վերջին երկուսուկես տարում իրականացվել է ծայրահեղ սխալ քաղաքականություն թե՛ ներքին, թե՛ արտաքին, որի հանրագումարը մեզ բերել է պատմական աղետի։ Մենք կարող էինք խուսափել պատերազմից, չկրել խայտառակ պարտություն, մեզ 44 օր խաբել են, պատրությունից հետո իշխանությունները պետք է հրաժարական տային, բայց չարեցին»,–նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը։
Նրա կարծիքով` 2018–ին հանրային ընդվզումն ինքնին բնական էր, որովհետև նախկինում եղել է անարդարությունների, սոցիալական դժգոհությունների մեծ էներգիա, և դա մի օր պայթեց փողոցում։
«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան
Նախկին պատգամավորի խոսքով` ժողովուրդը փողոցից իշխանության բերեց փորձ և գրագիտություն չունեցող լիդերի, բայց պետությունը չուներ այն ինստիտուտները, որոնք կհավասարակշռեին իրավիճակը և կբռնեին լիդերի ձեռքը կոպտագույն սխալներ անելիս։
Նրա համոզմամբ`ստեղծված իրավիճակում մեզ անհրաժեշտ է ուժեղ ձեռք, որը կկատարի կոնսոլիդացնող գործառույթ, և այդ ուժեղ ձեռքն ըստ էության կարող է լինել հենց հասարակությունը։
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան