Ուշադրություն` բուք ու բորան, քամու պոռթկումներ են սպասվում. եղանակի տեսություն

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Այսօր` փետրվարի 17-ին, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել են եսիմ ուր». Աշոցքում -35 աստիճան ցուրտ է եղել

Հաղորդագրության համաձայն` փետրվարի 21-ի գիշերն առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Կովկասը «ճզմվում» է. ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու

Ուշադրություն` բուք ու բորան, քամու պոռթկումներ են սպասվում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր` փետրվարի 17-ին, սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան