ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ ու Որոտան գյուղերի տուն կորցրած բնակիչները առնվազն վեց ամիս կստանան 68 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Որպես նախնական փոխհատուցում` բոլորին տրվել է 300 հազար դրամ՝ անկախ տարիքից, և առնվազն 6 ամիս ժամկետով կրկին բոլորին տրվելու է 68 հազարական դրամ», - ասաց նախարարը։
Նա ասաց, որ բոլոր բնակիչների համար կառուցվում են նոր տներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին