Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 17-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր. գրում է Shamshyan.com-ը։

Գարեգին Բ–ն վթարի չի ենթարկվել․ Մայր աթոռը հերքում է լուրը

«Ժամը 21:00-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բժիշկներն արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը։ Եվս երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց»,–նշված է կայքում։

Դեպքի վայր է ժամանել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ ստեղծելը։ Վերոհիշյալ մեքենան վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը:

Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է