Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել Ուկրաինայի բաց առաջնությունում

Առաջնությանը մասնակցում են ներկայացուցիչներ նաև Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Սերբիայից և Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik.Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը հաջողություն են գրանցել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։

Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին

Մեր ջրացատկորդները հանդես են եկել սինքրոն մրցաձևի 10 մետրանոց աշտարակացատկում ու գրավել են երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն տանտերերին:

Հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանը տեղեկացրել է, որ տղաները վաղը ՝ փետրվարի 18-ին, կմրցեն անհատական 10 մ աշտարակացատկում:

Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը, բացի տանտերերից, մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Սերբիայից և Հայաստանից։