Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները փետրվարի լույս 13-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության կարիքների համար։
Վարդենիսի ոստիկաններն Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել․ տեսանյութ
Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Շատերը չեն հանձնել իրենց զենք–զինամթերքը. ՊՆ–ն դիմել է ռազմաճակատից վերադարձածներին