Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի զոհ է դարձել. վարորդը փախել է

Քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։

Երևան-Իջևան ավտոճանապարհին մահացու վրաերթի են ենթարկել Ալավերդու 48–ամյա բնակչի